Փորագրություն «Կանչ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Փորագրություն «Կանչ» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խոշոր, լեզվակաձև, հարթ, մաշված մակերեսով ագաթի կտորի վրա՝ կենտրոնում, պատկերված է զանգ: Վերջինս ունի արձանագրություն. «7.12.1988»: Այն վերևում ամրանում է պարանձև-անկյունաձև զարդանախշին, որը վերևում առանձնացնում է մի պատկեր. մայր եղջերուն արցունքն աչքին շոյում է իր անշնչացած ձագուկի գլուխը, իսկ ոտքերի տակ ճզմում է գալարաձև օձի գլուխը և մարմինը: Զանգն ահազանգում է այս ողբերգությունը: Կենտրոնում այն իր վրա կրում է փոքրիկ ռուբին: Քարը ետևի մասում ունի երկու գնդիկաձև և մեկ ձողաձև հենակներ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989թ. Չափս՝  25.5 x 18.5 Հայտնաբերման ժամանակը՝  1994թ. Հեղինակ՝  Հ. Փիլիպոսյան Նյութը՝  արծաթ,մելխիոր,ագաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8165 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-831