Փոստով ուղարկված ծրար Օմսկից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Ծրար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Հինգ բուկլետի ծրարն է, ուղարկված Տատյանա Վլադիմիրովնա Զախարովայի կողմից Օմսկից Ե. Քոչարին : Վրան կա մարած նամականիշ Կուզմա Պետրով-Վոդկինի պատկերով՝ նվիրված ծննդյան 100-ամյակին: Վրան կարմիր մատիտով գրված է АВИА: Կեղտոտված է, ճմռթված, իսկ հետևի կողմից սոսնձած և պոկած թղթի հետքերով: Նյութը՝  Թուղթ Չափս՝  16,3 x 23,3 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 2890 Բաժնեհաշվառանիշ՝  Փ.Ֆ. - 1762/6