Փավստոս Բուզանդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Փաւստոս Բուզանդ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ե. Մ. Փաւստոս Բուզանդ. - Վիեննա, 1890, Մխիթարեան տպարան: Կազմը նոր է` ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ դարչնագույն սոսնձալաթով: Առաջին կազմերեսին ամրացված է հին շապկի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ողորկ թղթից: Առաջին տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծ Պ. Յովհաննէս Թումանեանցին նուէր Ե. Մ.-ից 8-ին սեպտեմբերի 1893 թ. Թիֆլիս»: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում և վերջին էջ 52-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Ե. Մ. Էջ՝  VIII, 52 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  19,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/392