Փակաղակի տուփ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փակաղակի տուփը խողովակաձև է, վերևի մասում կտրվածքով, որը խզակոթի կողմից նեղ է, այնուհետև կտրուկ լայնանում է։ Գլխամասը պարուրավոր է, որով միանում է փողին։ Տուփը ներքևի մասում նույնպես ունի կտրվածք, որտեղ տեղավորվել է ձգանը։ Ներքևի կողմում պտուտակով ամրացված է թիթեղավոր զսպանակ։ Փակաղակի տուփը սկզբնամասում ունի անցք՝ խզակոթին ամրացնելու համար։ Անցքին մոտ ելուստ է, տուփը ֆիքսելու համար։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIXդ․ վերջ Նյութը՝  երկաթ Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/1537 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554