Ցուցակ աւուրց լուսնի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Քարտեզ Բնօրինակի անվանում՝  Ցուցակ աւուրց լուսնի: Քարտեզ-օրացույց Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Մասշտաբը՝ նշված չէ: Տպագրական որևէ տվյալ նշված չէ. հնարավոր է, որ այս քարտեզը օգտագործված լինի որևէ գրքի մեջ: Ս. Ղազարի Մխիթարյան Մատենադարանում այն պահվում է որպես առանձին քարտեզ: Բնագրում լուսնի տարեկան շարժման բացատրության մեջ օրինակ են բերված 1792-1793 թվականները, հնարավոր է, որ հենց այդ թվականներին էլ տպագրված լինի: 32 սմ տրամագծով գունդ է, մեջը նշված մեկ տարվա ընթացքում լուսնի շարժումը ըստ ամիսների և օրերի: Կլոր շրջանակի աջ և ձախ կողմերում պատկերված է կիսալուսին, իսկ վերևում և ներքևում լիալուսին: Լուսնի օրերը և շարժման ուղղությունը ցույց տվող կլոր աղյուսակի չորս անկյուններում պատկերված են բնանկարներ: Այս բոլորը առնված է գծափակ շրջանակի մեջ, որի տակ երեք սյունակով, «ցուցակ աւուրց լուսնի» խորագրով տրված է լուսնի շարժման աղյուսակից օգտվելու բացատրությունը: Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր: Տեղեկությունները վերցված են «Հայ գիրքը 1512-1800 թվականներին: Հայ հնատիպ գրքի մատենագիտություն» /Ն. Ա. Ոսկանյան և ուրիշ.; ՀՍՍՀ կուլտ. մինիստր.; Խմբ.՝ Ռ. Ա. Իշխանյան; Ալ. Մյասնիկյանի անվ. ժող. բարեկամ. շքանշանակիր ՀՍՍՀ պետ. գրադ... (Երևան : Ա. հ., 1988.., 864 էջ - էջ 778) գրքից: AH Էջ՝  1 քարտեզ, սև-սպիտակ Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Առանց տպագրության վայրի հիշատակության Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Առանց տպագրության թվականի հիշատակության Չափս՝  42x35,5 սմ. Տպարան՝  Առանց տպարանի հիշատակության Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  146-2015 Բաժնեհաշվառանիշ՝  2431-ԱՀ