«Ցուրտ է, աշուն է...» տարբերակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Բնօրինակի անվանում՝  Ցուրտ է, աշուն է... Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ինքնագիրը «Ցուրտ է, աշուն է...» բանաստեղծության տարբերակներից է: Քայքայված թերթի այս եւ հակառակ երեսին Չարենցը կատարել է բազմաթիվ փորձեր՝ բանաստեղծության չափը որոշելու համար: Կան բազմաթիվ ջնջած բառեր, հավելումներ, գծիկներ, ուղղահայաց եւ հորիզոնական գծեր: Ինքնագիրը սկսվում է. «Ցուրտ է, աշուն է, բայց լուրթ գիշերն են դեռ.... Ջինջ է երկինքը, եւ սիրտն արթնանում է իմ» եւ ավարտվում՝ «Գուցե այդ դու ես մրսում, եւ լսում են դրսում քեզ ծառերը...», «... Ցուրտ է, աշուն է ու ցուրտ մշուշը...» տողերով: Դարձերեսին տողերին հակառակ ուղղությամբ գրած տողեր կան: Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. էջ՝ 161-567: Հեղինակ՝  Ա.Չարենց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4519 219 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 6790