Ցորեն մաքրելու տեսարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է ցորեն մաքրելու տեսարան: Կոլտնտեսուհին մաղը ձեռքին ցորեն է մաղում: Կոլտնտեսականները լցնում են պարկերը, կշռում, այնուհետև կշռված պարկերը դնում են մեքենայի թափքի վրա: Ետին պլանում երևում է սայլ: Առջևի պլանում երևում են թի, մաղ, հարդի դեզեր, գյուղի ընդհանուր պատկերը, բլուրներ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևքար /Իջևանի շրջան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  10.8 Բարձրություն (սմ)՝  8.4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2094/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-68