«Ցողիկ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղնաշագանակագույն քանդակը երիտասարդ կին է պատկերում: Երկար հյուսված մազերը մեկ շրջանով ամրացված են ծոծորակին, իսկ հյուսքը կախ է ընկած աջ ուսի վրա: Նշաձև աչքերի խոռոչներում սպիտակ գույնի ապակի է տեղադրված, քիթը բավական արտահայտիչ է, ունի փոքրիկ բերան: Մինչև արմունկներն իջնող զգեստի թևերը երկտակ են՝ բազմաշերտ փոթերով: Ձեռքերը դրված են որովայնին: Գոտկատեղից ցած զգեստը երկփեղկ է: Հեղինակ՝  Դավիթ Բաբայան (Երևանցի) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  հրակավ, հախճապակի, ջնարակ Բարձրություն (սմ)՝  80 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7369/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-818/5