Ցլամարտ Իսպանիայում. Սայլը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ցլամարտի դինամիկ տեսարան: Աջ ստորին հատվածում՝ վազող և կոտոշներով հարձակվող ցլի ֆիգուր՝ պատկերված կողքից: Ասպարեզի խորքում՝ ցանկապատի մոտ, պատկերված է դեղին սայլ: Սայլի մեջ, խիտ նստած մարդկանց խումբ: Երիտասարդների մի խումբ էլ փոքր-ինչ վախեցած կանգնած է սայլի անիվների և փայտե ցանկապատի վրա: Նրանցից քիչ այն կողմ, կարմիր շապիկով, երիտասարդ տղա՝ նույնպես ցանկապատի վրա կանգնած, աջ ձեռքով ձողից կախված: Դեպի ձախ՝ ևս երկու թիկունքով շրջված ֆիգուր: Հորինվածքի ձախ կողմում՝ տրիբունայի մի հատված: Հեղինակ՝  Ժանսեմ /Հովհաննես Միրիջանի Սեմերջյան/ (1920-2013) Նյութը՝  վիմագրություն Չափս՝  35,5*54 (50*60) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-87/4