Րաֆֆիի սգալի մահը և կենսագրությունը

Րաֆֆիի սգալի մահը և կենսագրությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Րաֆֆիի սգալի մահը եւ կենսագրութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ողբաց եւ գրեց Հ. Հայկազունի. Րաֆֆիի սգալի մահը եւ կենսագրութիունը. - Տփխիս, 1888, տպարան Մովսես Վարդանեանի: Շապիկը բաց կանաչավուն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կենտրոնում՝ ձախից, կա «Յովհ. Թումանեանց Մամիկոնեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը, իսկ տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Րաֆֆու պատկերով: Գիրքն ամբողջովին մաշված և մասնատված է: Հեղինակ՝  Հայկազունի Հ. Էջ՝  28 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1888 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/259