Րապպիմիզ Յեսու էլ Մէսիհին Յահտ Ի Ճետիտի, այսինքն Նոր կտակարան Տն. մերոյ Յիսուսի Քրիստոսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Րապպիմիզ Յեսու էլ Մէսիհին Յահտ Ի Ճետիտի, այսինքն Նոր կտակարան Տն. մերոյ Յիսուսի Քրիստոսի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Րապպիմիզ Յեսու էլ Մէսիհին Յահտ Ի Ճետիտի, այսինքն Նոր կտակարան Տն. մերոյ Յիսուսի Քրիստոսի. 'Ի հայրապետութիւն Սրբոյ Էջմիածնի Տն. Եփրեմայ ՝ Սրբազանակատար կաթուղիկոսի Ամենայն Հայոց. Արդեամբ Ռուսաց Աստուածաշնչի ժողովոյն, որ 'ի Ս. Պետրբուրգ. - 'Ի Պետրօպօլիս (ՍՊԲ), 1819, տպարան Յ. Յօհաննիսեան Ն. սարկաւագի: Գիրքը հայատառ թուրքերեն է: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն կաշվով: Առաջին կազմերեսի կենտրոնում կա «Российскаго Библейск. Общества» կլոր դրոշմը: Կռնակի վերևի մասում՝ մուգ դարչնագույն հիմքի վրա, դրոշմված է վերնագիրը; կռնակին դրոշմված են նաև մանր հորիզոնական նախշեր: Ֆորզացները սպիտակավուն ստվար թղթից են: Տիտղոսաթեթրի ներքևի մասում՝ բնագրի վրա, և վերջին էջ 826-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, տեղ-տեղ՝ մաշված, էջերին կան սնկահետքեր: Էջ՝  826 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1819 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/486