Տօմար (1721)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  ԳԻՐՔ/ ՏՕՄԱՐԱՑ./ Հայոց Հռօմայեցւոց և Պարզատօմար։/ Ընդ որոց և Տաղ մեծի Լուսաւորչին/ մերոյ։ Մարմնախաղաց. և հարուստ/ Երազահան. և այլ բանք պիտանիք։/ ի Հայրապետութե[ան] Տեառն Ա[ստուա]ծատրոյ/ Սրբազան Կաթուղիկոսին։/ Եւ ի Պատրիարգութե[ան] Ս[ր]բ[ո]յ Ե[րուսաղ]էմի Տե[ա]ռն/ Գրիգորի Ա[ստուա]ծաբանութե[ան] Վ[ա]րդ[ա]պ[ե]տի։/ Եւ Առաջնորդութե[ան] մայրաքաղաքիս Կոս/տանդնուպօլսոյ Յօհաննիսի Ա[ստուա]ծաբանու/թե[ան] Վարդապետի։/ Տպեցեալ եղև ի մայրաքաղաքն ստամպօլ./ Ընդ հովանեաւ Ս[ուր]բ Ա[ստուա]ծածնի բազմա/հաւաք Եկեղեցւոյն։/ Յամին Ք[րիստո]սի: (ռէճիգ։)/ Հայոց թըւոյ (ռճհ։)/ Ի տպարանի գրիգոր դպրի մար/սըւանեցւոյ/: Գիրքը սկզբից էջակալված է հայատառ, վերջում արաբական թվանշաններով։ Գրքի անվանաթերթին նշված փրկչական (ռէճիգ) և հայկական (ռճհ) թվականները միմյանցից տարբերվում են երկու տարով, որը ոչ թե սխալի արդյունք է, այլ տոմարական տարբեր հաշվումների: Նկարագրությունը կատարված է գրքի մի քանի էջերի լուսանկարներից: Սկզբից, վերջից թերի: Գրքում բացակայում են հետևյալ էջերը՝ սկզբից մինչև ժէ, ծա, կա, ղէ, ճլա, ճխգ, ճխդ, ճհէ, ճհը, 241, 242, 253-264: Էջ՝  264 Նյութը՝  Կաշեկազմ, թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ. Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1721 Չափս՝  11,7x7 սմ Տպարան՝  Գրիգոր Մարզվանեցու Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1922 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  3467-73