Տրասեկա 10

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2003 թ. հոկտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվել «Տրասեկա» ծրագրի 10-ամյակը թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է «Տրասեկա»-ի խորհրդանիշերը երկաթգծի կամուրջի խորքին: ՏՐԱՍԵԿԱ (Տրանսպորտային միջանցք Եվրոպա-Կովկաս-Ասիա) ծրագիրը սկզբնավորվեց 1993թ. մայիսին Բրյուսելում կայացած կոնֆերանսում, որին մասնակցում էին հարավկովկասյան և միջինասիական 8 հանրապետությունների, այդ թվում նաև Հայաստանի, առևտրի և տրանսպորտի նախարարները: 1996-2000թթ. ՏՐԱՍԵԿԱ ծրագրին միացան նաև Ուկրաինան, Մոնղոլիան, Մոլդովան, Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան: 2003թ. հոկտեմբերի 9-10 Երևանում անցկացվեց ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական Հանձնաժողովի Երրորդ Տարեկան Կոնֆերանսը,որի շրջանակներում նշվեց ծրագրի 10-ամյակը: LG Նյութը՝  Գեղաթերթիկ Չափս՝  7,5x5,6 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2003 Նկարագրություն՝  «Տրասեկա» ծրագրի 10-ամյակը: Անվանական արժեքը՝ 480 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  28-Նամ.