Տուփ հմայիլի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հմայական տուփը օվալաձև է՝ բացվող կափարիչով, որի մակերեսը բուսական ոճավորված, փշաձև զարդանախշով է պատված: Բուսական փշաձև զարդանախշերով է շրջանակված նաև տուփի հատակի արտաքին մակերեսի եզրը: Այսպիսի տուփերը (ղուրութարան) պարսկական մշակույթում խորհրդանշում են չարխափան ազդեցություն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  արծաթ Չափս՝  4,5 x 3,5 x 1,5 սմ Քաշ (գր)՝  23,0 գր Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-80