Տուփ հարդարանքի ներկերի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփն օվալաձև է՝ ուռուցիկ կափարիչով: Իրանը հարթ է, իսկ կափարիչի արտաքին մակերեսին, առանձին շերտով, հյուսքանախշ շրջանակի մեջ դրվագված և ամրացված են ոճավորված ընդգծված ծաղկաթերթիկներ: Այսպիսի տուփերը օգտագործվել են նաև որպես հարդարանքի ներկերի տուփեր, որտեղ պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքը, ձեռքերը կամ մազերի հերաբաժան գիծը զարդանախշելու համար (հնդիկների սովորույթների համապատասխան մարմնի վրա զարդանախշվել է 16 տեղ): Տուփը ծառայել է նաև որպես զարդատուփ: Զարդատուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  91,2 գ Տրամագիծ (սմ)՝  5 սմ Բարձրություն (սմ)՝  4 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-92