«Տուն 27 փողոցից»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Ալեքսանդրապոլի XIX դ. II կեսի - XX դ. սկզբին բնորոշ քաղաքատիպ բնակելի տան ճակատային մասը: Շենքը ունի Ալեքսանդրապոլի ճարտարապետությանը բնորոշ քանդակազարդ քիվեր: Առանձնապես գեղեցիկ է ուղղանկյունաձև քարե եռակող նախշազարդ շրջանակի մեջ առնված կամարակապ քանդակազարդ դարպասը: Կամարի վերին աջ և ձախ կողմերում՝ պատին ամրացված են քարե թմբկաձև վարդյակներ: Դարպասի մուտքի մոտ նստած են երկու մեծահասակ կանայք: Իրենց դեկորատիվ հարդարանքով աչքի են ընկնում կամարակապ բացվածք ունեցող 6 պատուհանները: Առջևի պլանում պատկերված է փողոցն անցնող ֆայտոնը: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լևոն Հակոբյան 1980»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 53 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38, շրջ.՝ 68 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  Կ-9 Բաժնեհաշվառանիշ՝  4446/5