Տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տոպրակի երեսներից մեկի վրա մուգ շագանակագույն հիմնագույնի շրջանակի մեջ պատկերված է ծաղկեփունջ: Շրջանակը բոլորված է ծաղիկներից և տերևներից կազմված լայն զարդագոտով: Տոպրակի մյուս երեսին՝ երկնագույն հիմնագույնի շրջանակի մեջ, պատկերված են եղնիկներ և թիթեռներ: Վերևի մասում կա արձանագրություն. «Տիգրան ՍԱՐԱԳԵԱՆ ԱԲԹՐ 1909»: Շրջանակը բոլորված է ծաղիկներից և տերևներից կազմված զարդագոտով: Գործված է խավա-հանգուցային տեխնիկայով: Տոպրակի հատակը և եզրերը կաշեպատ են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Նյութը՝  բուրդ, բամբակ Չափս՝  43*31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4889/6 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2569