Տոնածառ տարագիր քառասնամյա «Աղբյուրի», 1883-1923

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Տօնածառ տարագիր քառասնամեայ «Աղբիւրի», 1883-1923 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նազարեան Տիգրան. Տօնածառ տարագիր քառասնամեայ «Աղբիւրի», 1883-1923. - Բեռլին, /1923/: Յաւերժ յիշատակ եւ յարգանք մեր աշխատակիցներին. Վերնախորագիր՝ Հրատ. գրասենյակ, 1879-1923. Տիգրան Նազարեան: Շուշի, Թիֆլիս, Տարագիր (Եվրոպ.) XIV տարի: Շապիկը բաց հարդագույն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում տպագրված է վերանգիրը, վերևի ձախ մասում կա Տիգրան Նազարյանի ինքնագիրը սև թանաքով: Էջ 1-ի աջ լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի լուսանցքում՝ Տիգրան Նազարյանի մակագրությունը սև թանաքով՝ «Սիրելիդ իմ պ. Համլիկ. Հայրիկդ Աղբիւրի աւազանում մկրտվեց և սկսեց իր թոթովանքը: Եվ քանի որ դուք էլ ընտրել եք հայրիկիդ շաւիղը շարունակելու, ընթացեք յառաջ: Մեր հայերիս մեջ, ինչ ասպարեզում էլ որ լինի, բացառիկ են փաստերը, որ զաւակները իրենց ծնողի թողած ժառանգութիւնը (լինի նա հռչակ, անարգ ոսկիներ, արւեստ թե գիտութիւն) վատնած չը լինեն և նրա ուղին շարունակած: Փառք Աստծո, որ Յովհաննէսը իր աչքով տեսավ ձեր բարի ուղին և տենչանքը: Շարունակեցէք լի հաւատով: Ձեզ սիրող Տ. Նազ. 1923. մարտ. Բեռլին»: Կազմերեսնեևւը խունացած են, կեղտաբծերով, եզրերը մաշված են: Կազմող՝  Նազարյան Տիգրան Էջ՝  8 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1923/ Լայնություն (սմ)՝  23,5 Երկարություն (սմ)՝  35 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1060