Տոմս ՍՍՀՄ պետական բանկի

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Տոմս ՍՍՀՄ պետական բանկի, 5 չերվոնեց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տոմս ՍՍՀՄ պետական բանկի (билет государственного банка СССР), 5 չերվոնեց- տոմսի դիմերեսի ձախ կողմում, բեկյալի մեջ, 5 թիվն է, աջ կողմում՝ օվալի մեջ, Լենինի պատկերը, կենտրոնում՝ ՍՍՀՄ պետական զինանշանը և թղթադրամի անվանումը (ռուսերեն): Դարձերեսի մակերեսի տարբեր հատվածներում 5 թիվն է և 10 լեզուներով թղթադրամի անվանումը: Սերիական համարն է՝ 988422 СТ: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937 թ. Չափս՝  9 x 18 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2204-2