Տոհմածառի սևանկար՝ Սմբատյանների տոհմի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սմբատյանների տոհմի անդամների դիմանկարներով և դրանց տակ անվան հայատառ արձանագրություններով, ապակու վրա արված սև-սպիտակ սևանկարն է։ Սևանկարի ստորին եզրի մոտ կենտրոնում հայատառ արձանագրված է՝ «Ճիւղագրութիւն Սմբատեանց տոհմին», ներքևի աջ անկյունում՝ «1896» (հավանաբար սևանկարը արվել է 1896 թվականին)։ Սևանկարում կան ձվաձև շրջանակների մեջ առնված 44 դիմանկարներ, որոնցից վերևի երկու անկյուններում երկվորյակների դիմանկարներ են, կենտրոնում՝ մի փոքր ավելի մեծ շրջանակներով՝ «Աբրահամ տ. քահանայի», ,Տիրուհի Ջավահիրի», որոնցից վերև՝ «Մեսրովբ արք-եպիսկոպոսի» դիմանկարները։ Կան և' կանանց, և' տղամարդկանց ու երեխաների դիմանկարներ։ Ներքևից առաջին շարքում, համաձայն արձանագրությունների՝ «Լուսիկի», «Աստղիկի», «Սմբատանույշի», «Միքայելի», «Հայրապետի», «Վաղարշակի», «Մարգարիտի», «Մկրտչի» դիմանկարներն են։ Նկարների միջակա հատվածները նկարազարդված են ծառերի, տան, որսորդության, հողագործության և այլ պատկեր-տեսարաններով։ Սևանկարը հավանաբար արվել է կենտրոնում հորիզոնական դիրքով և դեպի վերև ծալք ունեցող բնօրինակ լուսանկարից։ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896թ. Չափս՝  8.8*11.8 Նկարիչ՝  Արտաշես Վրույր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7744/337 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-488