Տոհմածառ՝ Վարդանի /Օզիմ/ /բնօրինակ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Առարկայի նկարագրություն-Թույլ վարդագույն հիմնագույնով թղթի վրա վարդադարչնագույն գծերով ու հայերեն ձեռագիր մեծատառերով գրված տոհմածառ է՝ ծառի ձևով: Հեղինակն Արամայիս Նահապետի Հարությունյանն է: Կազմված է որսորդ /թուրքերեն՝ Օզիմ/ Վարդանի տոհմածառը, որի պապերը՝ 5 եղբայրներ, եկել են Ղարաբաղից դեպի Նախիջևանի Ջնաբերդ գյուղը, թե ո՞ր թվականին, հայտնի չէ: Վարդանն այդ 5 եղբայրներից /մյուս 4-ը՝ Պիլիկ, որից ծագել է Պյուլուհլու մեծ ազգը, Փոլադ՝ Փոլադտու ազգը, Քեյիմ՝ Քեյիմենց ազգը, Գրիգոր՝ Չընըխան ազգը/ մեկն է եղել: Այդ գյուղ եկել են 2 տուն էլ թուրքեր /ադրբեջանցի/ և այդ 7 ծխերից ծագել են գյուղի բոլոր ազգերը: Հետո 2 տուն էլ Խոյից են եկել /Մեհրաբյանները/: Վարդանը ‹‹ավչի›› / որսորդ/ է եղել: Մի անգամ որսն ընկել է թուրքերի մոտ, գնացել է, հարցրել-իմացել են, որ ինքն է խփողը անունը դրել են ‹‹օզիմ›› /որսորդ/: Գյուղի ազգերից են Ղազարենց, Սողոմոնենց, Պետիկենց, Քերիմենց և այլ ազգերը: Հարսանիքների ժամանակ անպայման տվյալ ազգի մեծն էր լինում թամադա: 1988թ. նոյեմբերի 22-ին գիշերով ադրբեջանցիները հարձակվել են Ջնաբերդի վրա և հայերը ստիպված գաղթել են: Տոհմածառի նվիրատուն հաստատվել է Վայքի շրջանի Զիեդա գյուղում: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-80-ական թթ. Նվիրատու՝  Աշոտ Պողոսի Ղազարյան Չափս՝  55*45 Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8123 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-269