Տոհմածառ՝ ‹‹Վարդազարանց ազգի›› Չիլինգարյանների տոհմիսՏԵ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խունացած ստվարաթղթի վրա սև տուշով /տպագրական եղանակով/ պատկերված են ‹‹Վարդազարանց ազգի›› Չիլինգարյանների տոհմածառը: Տոհմածառն ամփոփում է մոտավորապես 3000 անուն՝ ընդգրկելով 10-12 սերունդ: Տոհմածառի տակ, ստվարաթղթի ստորին ձախ հատվածում սլաքներով սխեմատիկորեն պատկերված են տոհմի տեղաշարժերը /բնակավայրի անվանումներով/: Ստորին աջ հատվածում մանր տպատառերով գրված են ծանոթություններ՝ տոհմածառը կարդալու և նրա կազմման վերաբերյալ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ստեփանավանի շրջան, գ. Վարդաբլուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976-1980-ական թթ․ Նվիրատու՝  Շաշիկո Տելեմակի Չիլինգարյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6542 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-203