Տնային գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հաստատված է ՍՍՀՄ ՆԳՄ–ի կողմից 1938թ․ սեպտեմբերի 10-ին՝ բաղկացած է չորս մասից։ Առաջին մասը տեղեկություններ են այն անձանց մասին, որոնք պատասխանատու են գիրքը պահելու և տնային գրքում գրանցում կատարելու համար՝ տնային կառավարիչ և այլն։ Երկրորդ մաս՝ հղումներ են տնային գրքում ճիշտ գրանցումներ կատարելու մասին, որ քաղաքացիներին գրանցեն ըստ այբբենական կարգի, չորրորդ մասը բնակիչների ցուցակը ըստ բնակարանների։ Տնային գիրքը վերաբերում է Ալավերդու շրջանի Սանահին գյուղում բնակիչներին, գրանցվածների, գրանցումից դուրս եկածների, եկվորների գրանցմանը, յուրահատուկ մի ծխամատյան է, որտեղ թանաքով լրացված, կնքված ու դրոշմանիշերով փակցված են գրանցումներն–գրանցումից դուրս եկածներ, յուրաքանչյուր էջի սյունակները լրացված են գրանցվողների մասին բազմազան տեղեկություններ։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալվերդի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նվիրատու՝  Անիչկա Ալեքսանի Երիցյան Չափս՝  28*21*3 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6650/76 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-209