Տխուր մարդիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տխուր մարդիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Զօրեան Ստ. Տխուր մարդիկ. հատօր 1. Երիտասարդ գրողների գրադարան: «Պատանի» հրատարակչական ընկերութիւն, Թիֆլիս, 1918: Գիրքը վերականգնված է: Շապիկը և կռնակը բաց կանաչավուն կավճապատ թղթից են, խունացած: Տիտղոսաթերթին հաջորդում է Ստ. Զորյանի դիմանկարով թերթը, որի շրջերեսին կա սև թանաքով ընծայագիր ՝ «Ամենասիրելի բանաստեղծին խորին յարգանքով Ստ. Զօրեան», նույն տեղում կա նաև Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Տիտղոսաթերթին և վերջին էջի /ազդագրի/ շրջերրեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Հեղինակ՝  Ստ. Զորյան Էջ՝  174 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/460