Տիկին Սոֆիկը խոնհարվել է մահացած Իսահակյանի վրա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մահացած Իսահակյանը Պլեխանովի առանձնատան իր ննջարանում. ծածկված է սպիտակ սավանով, երևում է միայն գլուխը՝ 3/4 թեքությամբ: Տիկին Սոֆիկը խոնարհվել է նրա վրա և երկու ձեռքով ուղղում է ծնոտը պահող կապը: Նրա ձախ բռան մեջ ակնոց է. երևում է կիսադեմ, մազերը՝ ճերմակ, հագին սպիտակ, լայնթևք բլուզ: Հեղինակ՝  Գ. Սանամյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,4 Երկարություն (սմ)՝  12,1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հոկտեմբեր, 1957թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7221