Տեր Վազգենի դիմանկարը 1978

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նախշազարդ բարձր թիկնակով աթոռին նստած տղամարդու դիմանկար՝ 3/4 դեպի ձախ շրջադարձով, սև սքեմով, ձեռքի մատները առջևում իրար մեջ խաչած: Ճերմակ մազերով, բեղերով և ծնոտի վրա ճերմակ, փոքրիկ մորուքով: Աչքերը կարծես թե փակ: Դիմանկարը նկարված է հաստ ներկաշերտի թանձր վրձնահարվածներով: Ինչպես նաև դարչնաշագանակագույն գորշ կոլորիտով: Հեղինակ՝  Կառլոս Շավարշի Աբովյան (1937-1992) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  108x75 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-421ա/2