Տեառն Ներսեսի Շնորհալվոյ Հայոց կաթողիկոսի Բանք չափավ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տեառն Ներսեսի Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի Բանք չափաւ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  (Ընտիր մատենագիրք). Ներսես Շնորհալի. Տեառն Ներսեսի Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի Բանք չափաւ. - ի Վենետիկ, 1830, ի Սուրբն Ղաքզար: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն կաշվով: Կազմերեսների եզրերով դրոշմված են ոսկեգույն մանր բուսանախշեր: Կռնակի վերևի մասում սոսնձված է ուղղանկյունաձև կարմիր կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները սև-սպիտակ մանր նախշերով ստվար թղթից են: Տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ներսես Շնորհալի Էջ՝  620 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1830 Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  12,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/555