Տարազ: Գեղագիտական, գրական, հասարակական, քննադատական, քաղաքագիտական պատկերազարդ հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Տարազ: Գեղագիտական, գրական, հասարակական, քննադատական, քաղաքագիտական պատկերազարդ հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեան. Տարազ: Գեղագիտական, գրական, հասարակական, քննադատական, քաղաքագիտական պատկերազարդ հանդէս. N10, հոկտեմբեր. - Թիֆլիս, 1913: Շապիկը աղյուսագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, նաև հրատարակչի ազդագիրը, վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին նույնպես տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջագրությունը սկսվում է էջ 125-ից: Էջերը սպիտակ ամուր ողորկ թղթից են, բոլոր էջերին կան սև-սպիտակ նկարներ: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Տ. Նազարյան Էջ՝  125-144 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  27,5 Երկարություն (սմ)՝  39 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1062-7