Տավիղ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Տավիղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է 2 մասից՝ պատվանդանից և նվագարանից: Նվագարանը ներքևի մասում ունի արկղիկ, որն ամրացված է ոտքերին: Արկղիկին անմիջապես ամրանում է փայտյա աղեղնաձև կողը, որի վրա ձգված են 34 մետաղյա լարեր: Աղեղի վրա միանում են ականջները (մի կողմում՝ 18, մյուսում՝ 17), որոնք ունեն սպիտակ պլաստմասսայե գլխիկներ: Աղեղն արկղիկին միանում է կլորավուն, փայտե, ուղղաձիգ կողով, որի գլխիկի մասում մետաղից խաղողի 2 ողկույզներ են արված: Պատվանդանը փայտից է և բաղկացած է 2 մասից: Ունի 6 կլոր հիմնասյուն, որոնց շուրջը կան 33 փոքրիկ, ձևավոր սյուներ. նման է փոքրիկ պատշգամբի: Լայնություն (սմ)՝  տավիղի՝ 63, պատվ.՝ 63 Բարձրություն (սմ)՝  ընդհ.՝ 146.5, տավ,՝ 85, պատվ.՝ 61 Նյութը՝  փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2412 ա,բ,գ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-49