«Վ.Հ.Բեհբութով»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դիմանկարի ժանրի աշխատանք է: Ոսկեզօծ քանդակազարդ շրջանակի մեջ պատկերված է Վ. Բեհբութովը՝ երկար դեմքով, սև մազերով, բեղերով, գլխաբաց; զինվորական համազգեստով, ուսադիրներով: Աջ ուսին կապել է կապույտ ժապավեն, կուրծքը զարդարված է բազմաթիվ շքանշաններով: Ինքնագիրը բացակայում է: 1963 թ. վերականգնվել է Մոսկվայում: Հեղինակ՝  Հովնաթանյան Հակոբ Մկրտումի /1806-1881/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ. դար Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  125 x 92 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 869