Վկայագիր տրված Սիրանույշ Դաբաղյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վկայագիրը հայերեն լեզվով, ձեռագիր գրված է խունացած թղթի վրա։ Վկայագիրը տրվել է վանեցի օրիորդ Սիրանույշ Տապաղիանին, որ նա 1900թ․-ից սկսած մինչև 1909թ․-ը սովորել է Վանա օրիորդաց վարժարանում։ Աչքի է ընկել լավ վարքով և աշխատասիրությամբ, արժանացել է ավարտական վկայականի, որը դժբախտաբար կորել է 1914թ․ անակնկալ նահանջի պահին։ Վկայագիրը հաստատված է վարժարանի մանկավարժական ժողովի նախագահ Պ․ Թաշճյանի ստորագրությամբ, 1920թ․ հունվարի 20-ին։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920թ․ Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  17.5*22 Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/24 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224