Վիշապագորգ «Խնձորեսկ» տիպի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա տեղադրված են ձևով և գույներով միանման երկու մեդալիոններ կեռախաչերով, զույգ օձերի պատկերներով: Գորգադաշտի տարբեր հատվածներում կանոնավոր դասավորությամբ կեռազարդ շեղանկյունիներ են, կենդանակերպ պատկերներ, փոքր վարդակներ: Գորգն ունի երեք շրջագոտի ոճավորված բուսանախշերով: Լայնություն (սմ)՝  145 Երկարություն (սմ)՝  236 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 11166