Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Միքայել Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնով։ Կենտրոնում խաչանախշերով շրջանակի մեջ ամփոփված է «Գուհար» գորգի կենտրոնական հորինվածքը՝ քնարաձև պատկերների հետ միասին։ Քնարաձև պատկերները նաև այդ հորինվածքի գագաթներն են։ Այդ մասերում կան նաև սիմետրիկ դասավորված երեքական պայտաձև նախշեր, կից տարածքները լրացվաած են կենաց ծառի զարդանախշերով։ Դաշտը գեղազարդված է նաև մանր վարդյակներով, կենդանակերպ երկու ոճավորումներով (եղնիկ կամ այծ)։ Գոտևորվել է երկու նեղ ատամնավոր նախշերով և մեկ քիչ լայն, աստղաձև նախշերով գեղազարդված գոտիներով։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  265 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման–Ջրաբերդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/83 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067