Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ջրաբերդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր ելուստազարդ հորինվածքներ, որոնք կենտրոնում ունեն վարդյակ։ Այս զարդահորինվածքները գեղազարդված են ծաղկանախշերով և փոքր վիշապապատկերներով։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին և արտաքին եզրագոտիները հարդարված են փոքրիկ տերևանախշերով, իսկ կենտրոնինը զարդարված է վիշապներով։ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղափան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  31.07.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/43 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067