Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Խնձորեսկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Խնձորեսկ» տիպի վիշապագորգ է։ Գորգադաշտի շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր բազմանիստեր, որոնցից կենտրոնինը ունի դեղնականաչավուն, իսկ եզրերինը կանաչ և կապտականաչրավուն հիմնագույ։ Բազմանիստերը հարդարված են վիշապի ութ պատկերներով, որոնց կենտրոնում պարզ երևում է սվաստիկայի նշանը։ Դաշտը լրացված է կենաց ծառի սիմվոլիկ պատկերներով և մանր վարդյակներով։ Ազատ մնացած տարածքը հարդարված է կենդանապատկերներով և երկրաչափական պատկերներով։ Գոտևորում է երկու եզրագոտի։ Արտաքին եզրագոտին սղոցատիպ է։ Ներքին եզրագոտին հարդարված է աստղածաղիկներով։ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  257 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7214 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3220