Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Գուհարյան վիշապագորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են ատամնավոր եզրերով երկրաչափական պատկերներ, որոնք արված են սպիտակ և կարմիր գույներով։ Նրանց մեջ տեղադրված են ոճավորված թռչնապատկերներ, գալարանախշեր և ծաղկանախշեր։ Այս պատկերը կրկնվում է երեք անգամ։ Ազատ մնացած տարածքը հարդարված է խոյեղջյուրներով, կեռիկազարդ շեղանկյուններով, խաչանախշերով։ Գոտևորում է երեք եզրագոտի։ Արտաքին և ներքին սպիտակ գույնով արված եզրագոտիները հարդարված են երկարությամբ՝ թռչնապատկերներով, լայնությամբ՝ բուսանախշերով, կենտրոնական եզրագոտին՝ ոճավորված թռչնապատկերնեորվ։ Մի կողմից ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  185 Երկարություն (սմ)՝  288 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ-Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5751 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2630