Վզնոց՝ զարդահամալիրի մաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած երկու մասից՝ շղթայից և կրծքազարդ կախիկից: Շղթան բաղկացած է հյուսածո տեխնիկայով եզերված շեղանկյուն ատամնավոր ագուցարաններում ներառված ուռուցիկ մակերեսով նույնատիպ տաս մարջանե և պսակաձև ագուցարաններով տասնմեկ փիրուզե քարերից, որոնք օղակներով միանում են միմյանց: Վզնոցի կենտրոնից կախված է հատիկավոր եզրերով շեղանկյունաձև կրծքազարդը ՝ մարջանե քարով: Կրծքազարդից աջ և ձախ փիրուզե քարերի ագուցարաններից օղակներով կախված են շեղանկյուն ատամնավոր ագուցարաններով ուռուցիկ մակերեսով չորսական մարջանե քարեր: Հեղինակ՝  Ժիրայր Չալյան Քաշ (գր)՝  31.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Նյութը՝  արծաթ, մարջան, փիրուզ Հայտնաբերման ժամանակը՝  1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6661/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-713