Վզնոց ‹‹Գարուն››

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շղթայից և կրծքազարդից: Շղթան կազմված է չորս կտորներից,որոնք ծայրերով իրար են միացած փականի միջոցով: Կրծքազարդն իր հերթին բաղկացած է երկու մասերից,որոնք իրար միանում են փոքրիկ օղակներով, որոնցից կախված են ուղղանկյունաձև կախիկներ: Արծաթե ուղղանկյունաձև շրջանակի մեջ տեղադրված է կրծքազարդի քարը, որի մակերեսին պատկերված է գարուն, զարթոնք խորհրդանշող տղամարդու և կնոջ պատկերը: Շրջանակը ներքևի մասում վերջանում է իրար մեջ անցկացված օղակներով, որից կախված է ուղղանկյունաձև շրջանակով նույնատիպ քարը: Վարպետ՝  Է.Մալումյան Քաշ (գր)՝  43.8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  արծաթ,կվարց Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6325 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-674