Վզնոց

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Բնօրինակի անվանում՝  Կանացի զարդ՝ « Նռան ծառ» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վզնոցը բաղկացած է երկու ճկված ձողիկներից, յոթ զարդատախտակից և կեռիկ-փականից: Զարդակախիկները կազմված են ձուլածո արծաթե թելերից, որոնք խառը տեղադրված են իրար վրա: Յուրաքանչյուր զարդակախիկ զարդարված է հատիկազարդով, արծաթյա տերևիկներով և քարերով: Զարդակախիկները ձևով հիշեցնում են բացված ծաղկի: Կենտրոնում ամենամեծ զարդակախիկն է, որը զարդարված է երկու՝ մեծ ու փոքր ալմանդիններով, իսկ մնացած վեց զարդակախիկն ավելի փոքր են և ունեն միայն մեկ քար: Ծաղիկների վրա վերադիր ամրացված են ձուլածո արծաթե թելեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  արծաթ, ալմանդին Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2526/ա Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-447