Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վէրք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարադրութիւն Խաչատուր Աբովեանի. Վէրք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վէպ. - Թիֆլիզ, 1858, ի տպարանի Ներսիսեան դպրոցի Հայոց ընծայեցելոյ յազնուական Աղայ Գէորգայ Արծրունւոյ: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ շագանակագույն՝ մատնեքավոր մակերեսով, թղթով: Վերջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնաական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն-բալագույն երանգով կաշվից են: Կռնակին դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր, իսկ կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին էջ 275-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, կռնակը՝ մասամբ մաշված, էջերին կան կեղտաբծեր: Հեղինակ՝  Աբովյան Խ. Էջ՝  275 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1858 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  23,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/13