Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վեպ

Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վէրք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաչատուր Աբովեանց. Վէրք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վէպ. Տպուած Դաւիթ-Բէգ Աւան-Իւզբաշեանցի ծաղքով: Հրատարակութիւն Բագուայ Հայոց կուլտուրական միութեան. Գեղարուեստ. Գրականութեան գրքերի շար N1: - Թիֆլիս, 1908, ելեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, Պօլիցեյսկ. 7: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից, շքեղ ձևավորված՝ կռնակը, առաջին կազմերեսի ձախ և վերջին կազմերեսի աջ հատվածները և կազմի անկյունները պատված են դարչնագույն կաշվով, վրան դրոշմված են կանաչ-բալագույն բուսանախշեր: Կազմերեսների մյուս հատվածները պատված են գունազարդ ողորկ թղթով՝ բաց և մուգ դարչնագույն ալիքաձև նախշերով: Առաջին կազմերեսի վերևի ձախ մասում՝ դարչնագույն շեղանկյուն կաշվի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է ընծայագիր՝ «Պարոն Էվգենի Տէրեան Բ. Հ. Կ. Միութիւն Հրատարակչական մասնաճւիղից Նուէր»: Կռնակի վերևում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները բաց վարդագույն երանգով սոսնձալաթից են (կոլենկոր): Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 304-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակի եզրերը թեթև մաշված են: Հեղինակ՝  Աբովյան Խ. Էջ՝  304 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/12