Վերնազգեստ–մինթան

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված սպիտակ հիմնագույնով, մեծ և փոքր կարմիր գույնի ծաղկանախշերով մետաքսյա կտորից։ Երկփեղկանի է, փեղկերն իրար վրա եկող։ Թևքերը երկար են, ուղիղ, թևատակերից խորը ճեղքվածքով։ Աջ կողմից ունի ներդիր գրպան, ձախից գրպանաճեղք։ Փեղկերը, փեշերը, թևաբերանները հարդարված են բալագույն մետաքսյա կտորից երիզով։ Երկարություն (սմ)՝  103 Ուսի լայնություն (սմ)՝  34 Թևի երկարություն (սմ)՝  57 Նյութը՝  մետաքս, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան Փերիա գավառ Միլակերտ գ. Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Վարդիթեր Ավանիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8363/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3918