Վերնազգեստ մետաքսյա

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է կապտա–սևավուն հիմնագույնի վրա մուգ կապույտ ծաղկանախշերով, փայլուն մակերես ունեցող մետաքսյա կտորից։ Ունի կրծքամասի խոր, օվալաձև բացվածք, երկար ու ուղիղ թևեր։ Կրծքամասի բացվածքից մինչև գոտկամաս ամրանում է 3 հատ մետաղյա կեռ և մերակով, մինչև այդ հատվածքը իրանը կիպ ընդգրկում է, դրանից ցած աստիճանաբար լայնանում։ Երկփեղկանի է, փեղկերը իրար վրա են գալիս։ Փեշը հասնում է մինչև ոտքերի կոճեր։ Անութատակերը երկու առանձին կտորներից են։ Գոտկամասից ցած ՝ ետևի կողմից լայնանում է եռանկյունաձև հավելվածքների միջոցով։ Այն ամբողջովին եզրազարդված է ներսի կողմից գալարաձև մետաքսյա թելից երիզով, վրայից երկշարք ոսկեթել տրեզով։ Աստառը շագանակագույն բամբակյա կտորից է։ Երկարություն (սմ)՝  142 Ուսի լայնություն (սմ)՝  38 Թևի երկարություն (սմ)՝  56 Նյութը՝  մետաքս, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Լայնություն (սմ)՝  թև՝ 16 Հայտնաբերման ժամանակը՝  19.08.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6629/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2942