Վերնազգեստ (արխալուղ)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Արխալուղ կարմիր գույնզգույն ծաղկանախշերով բամբակե կտորից, կրծքամասի բացվածքը եռանկյունաձև է, առաջամասում կտրվածք՝ մինչև վերջ, թևերը ուղիղ միանում են ուսագլխին, կիսաշրջազգեստը լայն է և հավաքված է գոտկամասում: Թևերի, փեշերի և կրծքամասի կտրվածքի եզրերին ոսկեգույն ժանկայե երիզ է և վրան տարբեր գույնի ծաղիկներ են կարված: Աստառը կարմիր գույնի բամբակե կտորից է: Երկարություն (սմ)՝  90 սմ Նյութը՝  Բամբակ, բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Լայնություն (սմ)՝  Մեջքի լայն.՝ 39 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 68