Վերնազգեստ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Իրենից ծաղկանախշերով մետաքսյա կտորից զգեստ, ունի ուղղի ձևվածք, կողքերից հավելվածներով։ Երկու կողմից գոտկամասում ունի կարեր և գրպանաճեղքեր՝ կարմիր գույնի կտորից երիզներով։ Զգեստը հարդարված է նույն գույնի կտորից 4,5 սմ լայն․ դրանից՝ 2,8 սմ լայն․ եզրազարդով։ Աստառապատված է ծաղկանախշերով բամբակե կտորով։ Թևքերը երկար են և ուղիղ՝ լայն ճեղքվածքներով, որոնք ամրացվում են մետաղյա կոճակներով և ութական հյուսածո մերակներով։ Ձախ կրծքամասում ներսից ունի վերադիր գրպան։ Փեշերը, թևքերը հարդարված են մանուշակագույն, դեղին, կանաչ, սպիտակ գույնի մաքոքահյուս երիզով և սև գույնի ոսկեթելով հարդարված քուղով։ Երկարություն (սմ)՝  108 Ուսի լայնություն (սմ)՝  38 Թևի երկարություն (սմ)՝  61 Նյութը՝  մետաքս, բամբակ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թեհրան Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20 դ. 1-ին կես Լայնություն (սմ)՝  15,5 Հայտնաբերման ժամանակը՝  02.08.2003թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8247/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3892