Վերնազգեստ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մուգ կարմիր մետաքսյա փայլուն կտորից՝ իրենից ծաղկանախշերով։ Ուղիղ ձևվածքի է, ուսակապերով, կրծքամասի խոր բացվածքով։ Թևերը երկար և ուղիղ՝ խոր ճեղքվածքներով։ Թևքերի տակից մինչև գոտկամաս ունեն ուղղանկյունաձև հավելվածներ։ Կրծքամասի բացվածքի եզրին կարված է դրամակոճակ օղակի հետ։ Գոտկատեղից ցած աջ կողքին ունի ներդիր ուղղաձիգ գրպան։ Ետևից կոտկամասը կտրվածքով է և խիստ լայնացող բազմաթիվ դարսերի հետևանքով։ Եզրերը հարդարված են մուգ բալի գույնի մետաքսյա ժապավեն երիզով։ Թևերի ճեղքվածքները կոճկվում են պարսկական դրամներով և մետաքսյա քուղից օղակներով։ Աստառապատված է բամբակյա շագանակագույն վրան նշազարդեր ունեցող կտորով։ Երկարություն (սմ)՝  82 Ուսի լայնություն (սմ)՝  38 Թևի երկարություն (սմ)՝  45 Նյութը՝  բամբակ, մետաքս, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան Փերիա գավառ Միլակերտ գ. Հայտնաբերման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թ. Լայնություն (սմ)՝  16 Հայտնաբերման ժամանակը՝  22.08.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6257/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2837