Վերնազգեստ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է փայլուն մակերեսով իրենից ծաղկանախշեր ունեցող մետաքսյա կանաչա–դարչնագույն կտորից։ Ունի նեղ, կանգուն օձիք, կրծքամասի բացվածքը օվալաձև է, խորը։ Բացվածքիվ մինչև գոտկամաս ամրանում է 3-ական կեռ ու մերակով, որից ցած փեշերը արձակ են թուլանում և իրար վրա են գալիս։ Թևերը երկար են և ուղիղ՝ անոթատակերը եռանկյունաձև հավելվածներով։ Զգեստը լայնանում է շնորհիվ եռանկյունաձև կտորների։ Այն եզրազարդված է ներսի կողմից գազարգույն մետաքսաթելի նեղ երիզով, վրայից ոսկեթել երկշար տրեզով։ Երկարություն (սմ)՝  135 Ուսի լայնություն (սմ)՝  46 Թևի երկարություն (սմ)՝  135 Նյութը՝  մահուդ, ոսկեթել, բամբակ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Լայնություն (սմ)՝  թևի՝ 15 Հայտնաբերման ժամանակը՝  25.04.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6835/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3025