«Վերելք» N6               «Չարենցը եւ Թումանյանը»

«Վերելք» N6 «Չարենցը եւ Թումանյանը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-3-րդ էջերում «Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի՝ Թումանյանի հանդեպ վերաբերմունքին ու գնահատանքին, գրական առնչություններին: 2 հանճարների գործերում էլ գեղարվեստական ցնցող ուժգնությամբ են տրված գեղեցկությունների կործանման ահավոր ողբերգության նկարագրությունները: Մեջբերում է հատվածներ Չարենցի «Ասպետականից», Թումանյանի «Անուշ»-ից: Կյանքը գեղարվեստական ընկալելու եւ վարպետությամբ վերարտադրելու ընդհանությունները լավագույն ձեւով բնորոշում են մեծ բանաստեղծների հոգեհարազատությունը: Չարենցը ձգտել է հանել թումանյանական պարզությունն ու խորաթափանց կատարելությունը: Իմաստուն ռուբայիննեից մեկում Չարենցը նշում է. «Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում»: Թումանյանն էլ գրել է «Նորերից միայն Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր է, բանաստեղծական անկեղծ շնչով»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2111 535 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5114