Վերգինե Խորասանյան /Ռեգինա Ղազարյանի մայրը/

Վերգինե Խորասանյան /Ռեգինա Ղազարյանի մայրը/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վերգինե Հակոբի Խորասանյանը ծնվ. 1887թ(?)- մահացել է 1918թ: Ավարտել է Բեռլինի բժշկագիտության համալսարանը /մինչ այդ Գայանյան դպրոցը/: Երեւանի առաջին հայ կին գինեկոլոգ բժիշկն է եղել: Լուսանկարում աջ ձեռքով հենված է սյան երկար: Մուգ գույնի հագուստով է՝ սպիտակի համադրությամբ, գլխին կիսալայնեզր գլխարկ: Մինչամուսնական լուսանկար է, որն ամրացրած է ստվարաթղթին, որի վրա՝ ներքեւում ռուսերենով «Սավինետ portrait» բառերն են երիզված դափնեճյուղերով: Դարձերեսին լուսանկարչատան կնիքն է՝ դժվար՝ ոչ ընթեռնելի տառերով: Կարդացվում է միայն «Վ Էրիվան...»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 408 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7318