Վարսակալ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Ծամկալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է շագանակագույն պլաստմասից տեղ–տեղ կան դեղնավուն երանգներ։ Ունի երեք հատ, ծայրերում սրացող ատամներ։ Իրանը մեջտեղում գոգավոր է, իսկ վերևում՝ կորավուն։ Մեջտեղում կան երկարավուն տերևանման երեք կտրվածքներ։ Նույնպիսի կտրվածքներ կան վերին աջ կողմում։ Վերին եզրն ունի ալիքաձև կտրվածք, իսկ աջ և ձախ կողմերը՝ անկանոն և ուռուցիկ ու ներճկված մասեր։ Նյութը՝  պլաստմասա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  15,5 Հայտնաբերման ժամանակը՝  16.09.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7373/38 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3339